01:53  ,  5 փետրվարի, 2025

«Բոլոնիան» պայքարից դուրս թողեց «Ատալանտային» (տեսանյութ)

Ֆուտբոլի Իտալիայի գավաթի խաղարկությունում մեկնարկեց քառորդ եզրափակիչը։

Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտան» Բերգամոյում ընդունեց «Բոլոնիային» եւ պարտություն կրեց 0:1 հաշվով։ Միակ գոլը վերջնամասում խփեց արգենտինացի հարձակվող Սանտիագո Կաստրոն։

«Բոլոնիան» դուրս եկավ կիսաեզրափակիչ։

Իտալիայի գավաթ, քառորդ եզրափակիչ

«Ատալանտա» - «Բոլոնիա»` 0:1 (տեսանյութ)

Սանտիագո Կաստրո, 80

Փետրվարի 5

«Միլան» - «Ռոմա»

Փետրվարի 25

«Ինտեր» - «Լացիո»

«Յուվենտուս» - «Էմպոլի»

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Related News