18:21  ,  4 փետրվարի, 2025

Ժոաու Ֆելիշը տեղափոխվեց «Միլան»

Լոնդոնի «Չելսիի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը վարձակալությամբ հանդես կգա Իտալիայի փոխչեմպիոն «Միլանում»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է միլանյան ակումբի կայքը։

25-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 79 խաղային համարը։

Ընթացիկ մրցաշրջանում Ժոաու Ֆելիշը «Չելսիի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։

Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news