18:21 4 փետրվարի, 2025Լոնդոնի «Չելսիի» եւ Պորտուգալիայի հավաքականի հարձակվող Ժոաու Ֆելիշը վարձակալությամբ հանդես կգա Իտալիայի փոխչեմպիոն «Միլանում»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ այս մրցաշրջանի ավարտը, հաղորդում է միլանյան ակումբի կայքը։
25-ամյա ֆուտբոլիստն ընտրել է 79 խաղային համարը։
Ընթացիկ մրցաշրջանում Ժոաու Ֆելիշը «Չելսիի» հետ մասնակցել է 20 հանդիպման, խփել է 7 գոլ, կատարել 2 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը նրա տրանսֆերային արժեքը գնահատում է 30 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.