12:56  ,  4 փետրվարի, 2025

Միշի Բատշուային «Գալաթասարայից» տեղափոխվեց «Այնտրախտ»

Բելգիացի հարձակվող Միշի Բատշուային թուրքական «Գալաթասարայից» տեղափոխվեց «Այնտրախտ»։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։

Միշի Բատշուային անցած ամռանն էր թուրքական «Ֆեներբահչեից» տեղափոխվել «Գալաթասարայ»։

Նա հանդես է եկել նաեւ «Ստանդարտում», «Չելսիում», «Մարսելում», Դորտմունդի «Բորուսիայում», «Քրիսթալ Փելասում», «Վալենսիայում» եւ «Բեշիկթաշում»։

Transfermarkt-ը Միշի Բատշուայիի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print  

  • Latest news