12:56 4 փետրվարի, 2025Բելգիացի հարձակվող Միշի Բատշուային թուրքական «Գալաթասարայից» տեղափոխվեց «Այնտրախտ»։ 31-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը Ֆրանկֆուրտը ներկայացնող ակումբի հետ նախատեսված է մինչեւ 2027թ․ հունիս։
Միշի Բատշուային անցած ամռանն էր թուրքական «Ֆեներբահչեից» տեղափոխվել «Գալաթասարայ»։
Նա հանդես է եկել նաեւ «Ստանդարտում», «Չելսիում», «Մարսելում», Դորտմունդի «Բորուսիայում», «Քրիսթալ Փելասում», «Վալենսիայում» եւ «Բեշիկթաշում»։
Transfermarkt-ը Միշի Բատշուայիի տրանսֆերային արժեքը գնահատում է 7 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.