22:09  ,  12 հունվարի, 2025

«Մանչեսթեր Յունայթեդը» 11-մետրանոցներով պայքարից դուրս թողեց «Արսենալին» (տեսանյութ)

Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց փոխչեմպիոն «Արսենալի» հետ եւ հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին։

«Մանչեսթեր Յունայթեդը» 11-մետրանոցներով առավելության հասավ 5:3 հաշվով (տեսանյութ)։ «Արսենալից» վրիպեց գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։

Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ

«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 (1:1, 0:0, 11մ՝ 3:5), (տեսանյութ)

Գաբրիել Մագալյանս, 63 - Բրունու Ֆերնանդեշ, 52

Չիրացրած 11մ՝ Մարտին Էդեգոր («Արսենալ»), 70

Հեռացում՝ Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), 61, երկրորդ դեղին քարտ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news