22:09 12 հունվարի, 2025Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում տիտղոսը պաշտպանող «Մանչեսթեր Յունայթեդը» Լոնդոնում մրցեց փոխչեմպիոն «Արսենալի» հետ եւ հաղթեց հետխաղային 11-մետրանոցներով։
Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 1:1: Լրացուցիչ ժամանակում թիմերը գոլ չխփեցին։
«Մանչեսթեր Յունայթեդը» 11-մետրանոցներով առավելության հասավ 5:3 հաշվով (տեսանյութ)։ «Արսենալից» վրիպեց գերմանացի հարձակվող Կայ Հավերցը։
Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ
«Արսենալ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 1:1 (1:1, 0:0, 11մ՝ 3:5), (տեսանյութ)
Գաբրիել Մագալյանս, 63 - Բրունու Ֆերնանդեշ, 52
Չիրացրած 11մ՝ Մարտին Էդեգոր («Արսենալ»), 70
Հեռացում՝ Դիոգու Դալո («Մանչեսթեր Յունայթեդ»), 61, երկրորդ դեղին քարտ
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.