21:24  ,  12 հունվարի, 2025

Հայաստանի հավաքականի դարպասապահը ճանաչվել է լավագույնը աշխարհում

Ֆուտզալի Հայաստանի հավաքականի եւ իսպանական «Պալմա Ֆուտզալի» դարպասապահ Լուան Մյուլերը ճանաչվել է ֆուտզալում 2024թ․ աշխարհի լավագույն դարպասապահը, futsalplanet.com-ի Jako Futsal Awards 2024 մրցանակաբաշխության վարկածով։

«Պալմա Ֆուտզալն» անցած տարի Երեւանում նվաճել է Չեմպիոնների լիգայի գավաթը՝ եզրափակիչում 5:1 հաշվով հաղթելով «Բարսելոնային»։ 

«Պալմա Ֆուտզալը» նվաճել է նաեւ Միջմայրցամաքային գավաթը՝ եզրափակիչում 4:1 հաշվով հաղթելով բրազիլական «Մագնուսին»:

Ֆոտո՝ ՀՖՖ

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում