18:08  ,  11 հունվարի, 2025

«Լիվերպուլի» հաղթանակը՝ 4:0 (տեսանյութ)

Ֆուտբոլի Անգլիայի գավաթի խաղարկության երրորդ շրջանում Պրեմիեր լիգայի առաջատար «Լիվերպուլը» տանը մրցեց «Աքրինգթոն Սթենլիի» հետ։ Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմն առավելության հասավ 4:0 հաշվով։

Գոլերը խփեցին պորտուգալացի կիսապաշտպան Դիոգու Ժոտան, անգլիացի պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը, անգլիացի հարձակվող Ջեյդեն Դանսը եւ իտալացի հարձակվող Ֆեդերիկո Կիեզան։

«Լիվերպուլը» դուրս եկավ 1/16 եզրափակիչ։

Անգլիայի գավաթ, 1/32 եզրափակիչ

«Լիվերպուլ» - «Աքրինգթոն Սթենլի»՝ 4:0 (տեսանյութ)

Դիոգու Ժոտա, 29, Տրենտ Ալեքսանդր-Առնոլդ, 45, Ջեյդեն Դանս, 76, Ֆեդերիկո Կիեզա, 90

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում