«Աստոն Վիլան» դուրս եկավ Անգլիայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչ։
Իսպանացի Ունաի Էմերիի գլխավորած թիմը երրորդ շրջանում ընդունեց Լոնդոնի «Վեստ Հեմին» եւ կամային հաղթանակ տարավ 2:1 հաշվով։
9-րդ րոպեին հյուրերին առաջ մղեց բրազիլացի կիսապաշտպան Լուկաս Պակետան։
71-րդ րոպեին հավասարությունը վերականգնեց «Աստոն Վիլայի» բելգիացի կիսապաշտպան Ամադու Օնանան։ 5 րոպե անց հաղթական գոլի հեղինակ դարձավ անգլիացի կիսապաշտպան Մորգան Ռոջերսը։
«Վեստ Հեմն» առաջին հանդիպումն անցկացրեց նորանշանակ գլխավոր մարզիչ Գրեմ Փոթերի ղեկավարությամբ։
Անգլիայի գավաթի խաղարկություն, 1/32 եզրափակիչ
«Աստոն Վիլա» - «Վեստ Հեմ»՝ 2:1
Ամադու Օնանա, 71, Մորգան Ռոջերս, 76 - Լուկաս Պակետա, 9
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

18:12 , 10 հոկտեմբերի
17:25 , 10 հոկտեմբերի 
17:10 , 10 հոկտեմբերի
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի