22:27  ,  5 հունվարի, 2025

«Լիվերպուլն» ու «Մանչեսթեր Յունայթեդը» հաղթողին չպարզեցին (տեսանյութ)

Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:

«Լիվերպուլի» գոլերը խփեցին հարձակվողներ՝ հոլանդացի Կոդի Գակպոն եւ եգիպտացի Մոհամեդ Սալահը։ Մանչեսթերյան թիմից աչքի ընկան արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը եւ կոտդիվուարցի հարձակվող Ամադ Դիալոն։

«Լիվերպուլը» (19 խաղ) 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» (20 խաղ) 13-րդն է՝ 23 միավոր։

Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր

«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2

Կոդի Գակպո, 59, Մոհամեդ Սալահ, 70, 11մ - Լիսանդրո Մարտինես, 52, Ամադ Դիալո, 80

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում