22:27 5 հունվարի, 2025Անգլիայի Պրեմիեր լիգայի առաջնության 20-րդ տուրում «Լիվերպուլը» տանը մրցեց «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։ Գրանցվեց ոչ ոքի՝ 2:2:
«Լիվերպուլի» գոլերը խփեցին հարձակվողներ՝ հոլանդացի Կոդի Գակպոն եւ եգիպտացի Մոհամեդ Սալահը։ Մանչեսթերյան թիմից աչքի ընկան արգենտինացի պաշտպան Լիսանդրո Մարտինեսը եւ կոտդիվուարցի հարձակվող Ամադ Դիալոն։
«Լիվերպուլը» (19 խաղ) 46 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը։ «Մանչեսթեր Յունայթեդը» (20 խաղ) 13-րդն է՝ 23 միավոր։
Անգլիայի առաջնություն, 20-րդ տուր
«Լիվերպուլ» - «Մանչեսթեր Յունայթեդ»՝ 2:2
Կոդի Գակպո, 59, Մոհամեդ Սալահ, 70, 11մ - Լիսանդրո Մարտինես, 52, Ամադ Դիալո, 80
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.