13:50  ,  30 դեկտեմբերի, 2024

Սերժիու Կոնսեյսաուն կգլխավորի «Միլանը»

Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը պորտուգալացի Պաուլո Ֆոնսեկայի հեռանալուց հետո կգլխավորի պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուն, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։

49-ամյա մասնագետը Միլան կժամանի դեկտեմբերի 30-ին։

2017 թվականից Սերժիու Կոնսեյսաուն գլխավորում էր պորտուգալական «Պորտուն», որի հետ դարձել է Պորտուգալիայի եռակի չեմպիոն, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եւ 1/4 եզրափակիչ։

Իտալիայի առաջնության 17 խաղից հետո «Միլանը» 27 միավորով 8-րդն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English