13:50 30 դեկտեմբերի, 2024Իտալական «Միլանի» գլխավոր մարզիչի թափուր պաշտոնը պորտուգալացի Պաուլո Ֆոնսեկայի հեռանալուց հետո կգլխավորի պորտուգալացի Սերժիու Կոնսեյսաուն, հաղորդում է x.com/fabrizioromano-ն։
49-ամյա մասնագետը Միլան կժամանի դեկտեմբերի 30-ին։
2017 թվականից Սերժիու Կոնսեյսաուն գլխավորում էր պորտուգալական «Պորտուն», որի հետ դարձել է Պորտուգալիայի եռակի չեմպիոն, դուրս է եկել Չեմպիոնների լիգայի 1/8 եւ 1/4 եզրափակիչ։
Իտալիայի առաջնության 17 խաղից հետո «Միլանը» 27 միավորով 8-րդն է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.