Իտալիայի չեմպիոն Միլանի «Ինտերը» դուրս եկավ երկրի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։
Իտալացի Սիմոնե Ինձագիի գլխավորած թիմը 1/8 եզրափակիչում 2:0 հաշվով պարտության մատնեց «Ուդինեզեին»։
30-րդ րոպեին հանդիպման հաշիվը բացեց ավստրիացի հարձակվող Մարկո Արնաուտովիչը։
Առաջին խաղակեսի ավելացված երկրորդ րոպեին «Ինտերի» առավելությունը կրկնապատկեց ալբանացի կիսապաշտպան Կրիստիան Ասլանին։
Հայաստանի հավաքականի նախկին ավագ, կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը դաշտի տերերի պահեստայիններին թվում էր եւ խաղադաշտ դուրս չեկավ։
Քառորդ եզրափակիչում «Ինտերի» մրցակիցը կլինի Հռոմի «Լացիոն»։ Հանդիպումը տեղի կունենա փետրվարի 5-ին։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի