«Յուվենտուսը» դուրս եկավ Իտալիայի գավաթի խաղարկության քառորդ եզրափակիչ։ Թուրինյան թիմը 1/8 եզրափակիչում ընդունեց «Կալյարիին» եւ առավելության հասավ 4:0 հաշվով։
Աչքի ընկան սերբ հարձակվող Դուշան Վլահովիչը, հոլանդացի կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը, պորտուգալացի հարձակվող Ֆրանսիշկու Կոնսեյսաուն եւ արգենտինացի կիսապաշտպան Նիկոլաս Գոնսալեսը։
Քառորդ եզրափակիչում «Յուվենտուսի» մրցակիցը կլինի «Էմպոլին», որը 1/8 եզրափակիչում հաղթել էր «Ֆիորենտինային» (2:2, 11մ՝ 4։3)
Քառորդ եզրափակիչի հանդիպումները տեղի կունենան փետրվարի 5-ին։
Իտալիայի գավաթ, 1/8 եզրափակիչ
«Յուվենտուս» - «Կալյարի»՝ 4:0
Դուշան Վլահովիչ, 44, Տյոն Կոպմեյներս, 53, Ֆրանսիշկու Կոնսեյսաու, 80, Նիկոլաս Գոնսալես, 89
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
09:03 , 10 հոկտեմբերի 
00:35 , 10 հոկտեմբերի
00:16 , 10 հոկտեմբերի
22:07 , 9 հոկտեմբերի 
19:29 , 9 հոկտեմբերի
18:34 , 9 հոկտեմբերի
17:54 , 9 հոկտեմբերի
17:21 , 9 հոկտեմբերի
16:54 , 9 հոկտեմբերի
16:07 , 9 հոկտեմբերի