20:11  ,  29 նոյեմբերի, 2012

Յուրա Մովսիսյանը կդառնա «Սպարտակի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը

Հայաստանի ազգային հավաքականի ռմբարկու Յուրա Մովսիսյանը կլինի Մոսկվայի «Սպարտակի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստներից մեկը։

25-ամյա հարձակվողը մոսկովյան ակումբում կստանա տարեկան 2.4 միլիոն եվրո աշխատավարձ եւ կդառնա «Սպարտակի» երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը։ «Սպարտակում» բոլորից շատ աշատավարձ ստանում է բրազիլացի հարձակվող Վելիտոնը, ով տարեկան վաստակում է 2.5 միլիոն եվրո, գրում է «Известия»-ն։

Հիշեցնենք, որ նոյեմբերի 28-ին Մովսիսյանը 5 տարվա պայմանագիր էր կնքել Ռուսաստանի 9-ակի չեմպիոնի հետ։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում