01:25  ,  5 դեկտեմբերի, 2024

«Լիվերպուլը» բաց թողեց հաղթանակը, «Չելսին» ու «Մանչեսթեր Սիթին» խնդիրներ չունեցան (տեսանյութ)

Անգլիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:

Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը։

«Լիվերպուլը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Չելսիից», որը 5:1 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»։

Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ 26 միավորով չորրորդն է։

Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր

«Նյուքասլ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 3։3 (տեսանյութ)

Ալեքսանդր Իսակ, 35, Էնթոնի Գորդոն, 62 - Քյորթիս Ջոնս, 50, Մոհամեդ Սալահ, 68, 83

«Մանչեսթեր Սիթի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:0 (տեսանյութ)

Բերնարդու Սիլվա, 8, Կեւին Դե Բրույնե, 31, Ժերեմի Դոկու, 57

«Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 1:5 (տեսանյութ)

Ջո Արիբո, 11 - Ակսել Դիսասի, 7, Կրիստոֆեր Նկունկու, 17, Նոնի Մադուեկե, 34, Քոուլ Փալմեր, 77, Ջեյդոն Սանչո, 87

Հեռացում՝ Ջեք Սթիվենս («Սաութհեմփթոն»), 39

Standings provided by Sofascore

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում