01:25 5 դեկտեմբերի, 2024Անգլիայի առաջնության 14-րդ տուրում առաջատար «Լիվերպուլը» հյուրընկալվեց «Նյուքասլ Յունայթեդին» եւ վերջնամասում բաց թողեց հաղթանակը։ Գրանցվեց ոչ ոքի՝ 3:3:
Հոլանդացի Առնե Սլոտի գլխավորած թիմից դուբլի հեղինակ դարձավ եգիպտացի հարձակվող Մոհամեդ Սալահը։ Աչքի ընկավ նաեւ անգլիացի կիսապաշտպան Քյորթիս Ջոնսը։
«Լիվերպուլը» 35 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 7 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող Լոնդոնի «Չելսիից», որը 5:1 հաշվով պարտության մատնեց «Սաութհեմփթոնին»։
Չեմպիոն «Մանչեսթեր Սիթին» 3:0 հաշվով հաղթեց «Նոթինգեմ Ֆորեսթին» եւ 26 միավորով չորրորդն է։
Անգլիայի առաջնություն, 14-րդ տուր
«Նյուքասլ Յունայթեդ» - «Լիվերպուլ»՝ 3։3 (տեսանյութ)
Ալեքսանդր Իսակ, 35, Էնթոնի Գորդոն, 62 - Քյորթիս Ջոնս, 50, Մոհամեդ Սալահ, 68, 83
«Մանչեսթեր Սիթի» - «Նոթինգեմ Ֆորեսթ»՝ 3:0 (տեսանյութ)
Բերնարդու Սիլվա, 8, Կեւին Դե Բրույնե, 31, Ժերեմի Դոկու, 57
«Սաութհեմփթոն» - «Չելսի»՝ 1:5 (տեսանյութ)
Ջո Արիբո, 11 - Ակսել Դիսասի, 7, Կրիստոֆեր Նկունկու, 17, Նոնի Մադուեկե, 34, Քոուլ Փալմեր, 77, Ջեյդոն Սանչո, 87
Հեռացում՝ Ջեք Սթիվենս («Սաութհեմփթոն»), 39
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.