12:53  ,  29 նոյեմբերի, 2012

Վարդան Մինասյան. Մովսիսյանն օգտակար կլինի «Սպարտակին»

«Կրասնոդարը» եւ «Սպարտակն» անհամեմատելի են, ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:

«Եթե Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակ» կայանա, դա մեծ քայլի կլինի Յուրայի համար: «Կրասնոդարը» եւ «Սպարտակն» անհամեմատելի են: «Սպարտակն» ավելի ուժեղ ակումբ է, որտեղ կա մեծ մրցակցություն: Մովսիսյանն ունի ներուժ` օգնելու իր նոր թիմին:

Այս պահին «Սպարտակը» հստակ ոճ չունի` ի տարբերություն 90-ականների: Հիմա թիմում շատ են լեգեոններները: Սակայն կարող եմ ասել, որ Յուրան իրեն կկարողանա դրսեւորել այնտեղ, քանի որ բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- Մինասյանի խոսքը մեջբերում է championat.com-ը: 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում