«Կրասնոդարը» եւ «Սպարտակն» անհամեմատելի են, ասել է Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանը:
«Եթե Մովսիսյանի տեղափոխությունը «Սպարտակ» կայանա, դա մեծ քայլի կլինի Յուրայի համար: «Կրասնոդարը» եւ «Սպարտակն» անհամեմատելի են: «Սպարտակն» ավելի ուժեղ ակումբ է, որտեղ կա մեծ մրցակցություն: Մովսիսյանն ունի ներուժ` օգնելու իր նոր թիմին:
Այս պահին «Սպարտակը» հստակ ոճ չունի` ի տարբերություն 90-ականների: Հիմա թիմում շատ են լեգեոններները: Սակայն կարող եմ ասել, որ Յուրան իրեն կկարողանա դրսեւորել այնտեղ, քանի որ բարձրակարգ ֆուտբոլիստ է»,- Մինասյանի խոսքը մեջբերում է championat.com-ը:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում