12:10  ,  18 նոյեմբերի, 2024

Կարեն Գրիգորյանն ու Էլինա Դանիելյանը՝ Պորտուգալիայում անցկացված մրցաշարի հաղթողներ

Գրոսմայստեր Կարեն Գրիգորյանը նվաճել է Պորտուգալիայում անցկացված «XVIII Torneio Internacional Figueira da Foz - Sabir Ali» մրցաշարի հաղթողի կոչումը։ Հայաստանի ներկայացուցիչը 9 հնարավորից վաստակել է 7.5 միավոր, հաղորդում է ՀՇՖ-ի ֆեյսբուքյան էջը։

Մրցաշարին մասնակցել է նաև կանանց Հայաստանի հավաքականի առաջատար, գրոսմայստեր Էլինա Դանիելյանը։ Նա վաստակել է 6 միավոր և զբաղեցրեց առաջին տեղը կանանց պայքարում։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում