00:24  ,  4 նոյեմբերի, 2024

Էդուարդ Սպերցյանի տպավորիչ գոլը (տեսանյութ)

Ռուսաստանի առաջնության 14-րդ տուրում «Կրասնոդարը» տանը 4:0 հաշվով պարտության մատնեց «Օրենբուրգին»։

Դաշտի տերերի երրորդ գոլը 79-րդ րոպեին տուգանայինից խփեց Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը։

«Կրասնոդարը» 36 միավորով գլխավորում է մրցաշարային աղյուսակը եւ 3 միավոր առաջ է երկրորդ տեղում գտնվող «Զենիթից»։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում