11:28  ,  28 նոյեմբերի, 2012

Մարդասպան սամբիստը կարող է կարիերան շարունակել խառը մենամարտերում

Մարտական սամբոյի աշխարհի չեմպիոն Ռասուլ Միրզաեւը կարող է հանդես գալ խառը մենամարտերում։ Նոյեմբերի 26-ին ոչ կանխամտացված սպանություն կատարելու մեջ մեղավոր ճանաչված Ռասուլ Միրզաեւը ազատ էր արձակվել դատարանի դահլիճից։

Այդ միջադեպից հետո մի քանի հայտնի պրոմոուտերական ընկերությունները գայթակղիջ առաջարկներ են արել Միրզաեւին՝ ցանկություն հայտնելով նրան տեսնել խառը մենամարտերում, գրում է «Известия».

Միրզաեւը դեռ մտադրություն չունի վերադառնալ սպորտ։ Նա նշել է, որ առաջին հերթին ցանկանում է տեսնել իր հարազատներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում