14:40  ,  24 հոկտեմբերի, 2024

Ռաֆինյան ՉԼ-ի խաղում «Բավարիային» 3 գոլ խփած չորրորդ ֆուտբոլիստն է պատմության մեջ

Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության կամ Չեմպիոնների լիգայի խաղում 3 գոլ խփել Մյունխենի «Բավարիային», հաղորդում է Opta Sports-ը։

Ռաֆինյայից առաջ նման ցուցանիշ ունեցել են հոլանդացի Ռոյ Մաքայը, արգենտինացի Սերխիո Ագուերոն եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։

Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Բարսելոնան» «Բավարիային» հաղթել է 4:1 հաշվով։

«Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջին տարիքը եղել է 24 տարեկան եւ 185 օրական։ Սա ամենաերիտասարդ կազմն է, որը Չեմպիոնների լիգայում երբեւէ հաղթել է «Բավարիային»։ 

«Բարսելոնան» «Բավարիայի» հետ 16 պաշտոնական խաղում տարել է երրորդ հաղթանակը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news