14:40 24 հոկտեմբերի, 2024Իսպանիայի փոխչեմպիոն «Բարսելոնայի» բրազիլացի հարձակվող Ռաֆինյան պատմության մեջ չորրորդ ֆուտբոլիստն է, որին հաջողվում է եվրոպական չեմպիոնների գավաթի խաղարկության կամ Չեմպիոնների լիգայի խաղում 3 գոլ խփել Մյունխենի «Բավարիային», հաղորդում է Opta Sports-ը։
Ռաֆինյայից առաջ նման ցուցանիշ ունեցել են հոլանդացի Ռոյ Մաքայը, արգենտինացի Սերխիո Ագուերոն եւ պորտուգալացի Կրիշտիանու Ռոնալդուն։
Չեմպիոնների լիգայի երրորդ տուրում «Բարսելոնան» «Բավարիային» հաղթել է 4:1 հաշվով։
«Բարսելոնայի» ֆուտբոլիստների միջին տարիքը եղել է 24 տարեկան եւ 185 օրական։ Սա ամենաերիտասարդ կազմն է, որը Չեմպիոնների լիգայում երբեւէ հաղթել է «Բավարիային»։
«Բարսելոնան» «Բավարիայի» հետ 16 պաշտոնական խաղում տարել է երրորդ հաղթանակը։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.