11:23  ,  25 սեպտեմբերի, 2024

16-ամյա Բրեյթուեյթը՝ 21-րդ դարում «Մանչեսթեր Սիթիի» գլխավոր թիմի ամենաերիտասարդ խաղացող

Անգլիացի պաշտպան Քայդեն Բրեյթուեյթը դարձել է «Մանչեսթեր Սիթիի» մեկնարկային կազմում նորամուտը նշած ամենաերիտասարդ ֆուտբոլիստը 21-րդ դարում։

Անգլիայի լիգայի գավաթի խաղարկության 1/16 եզրափակիչում «Մանչեսթեր Սիթին» 2:1 հաշվով հաղթել է «Ուոթֆորդին» եւ դուրս եկել հաջորդ փուլ։

Քայդեն Բրեյթուեյթը նորամուտը նշել է 16 տարեկան եւ 229 օրականում։

«Մանչեսթեր Սիթիի» պատմության մեջ նա գլխավոր թիմի ամենաերիտասարդ երրորդ ֆուտբոլիստն է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English