10:52  ,  24 սեպտեմբերի, 2024

ՌՊԼ․ Էդուարդ Սպերցյանը՝ 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականում

Championat.com-ը կազմել է Ռուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրի խորհրդանշական հավաքականը՝ ընդգրկելով նաեւ «Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանին, որը «Ակրոնի» դեմ խաղում դարձել էր դուբլի հեղինակ։ «Կրասնոդարը» հաղթել էր 5:2 հաշվով։

Դարպասապահ․ Իգոր Ակինֆեեւ (ԲԿՄԱ)։

Կենտրոնական պաշտպաններ․ եգոր Տեսլենկո («Ռուբին»), Իդար Շումախով («Դինամո Մախաչկալա»), Ալեքսանդր Ֆիլին («Խիմկի»)։

Կիսապաշտպաններ․ Խեսուս Մեդինա («Սպարտակ»), Էդուարդ Սպերցյան («Կրասնոդար»), Դմիտրի Բարինով («Լոկոմոտիվ»), Ալեքսեյ Բատրակով («Լոկոմոտիվ»), Լուսիանո Գոնդու («Զենիթ»)։

Հարձակվողներ․ Կոնստանտին Տյուկավին («Դինամո Մոսկվա»), Արտյոմ Ձյուբա («Ակրոն»)։

Գլխավոր մարզիչ․ Մարցել Լիչկա («Դինամո Մոսկվա»)։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում