16:56  ,  21 սեպտեմբերի, 2024

ՌՊԼ․ Սպերցյանը երկրորդ խաղում անընդմեջ՝ դուբլի հեղինակ (տեսանյութ)

«Կրասնոդարի» եւ Հայաստանի հավաքականի 24-ամյա կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայի երկրորդ խաղում անընդմեջ դարձավ դուբլի հեղինակ։

9-րդ տուրում «Կրասնոդարը» հյուրընկալվեց «Ակրոնին» եւ առավելության հասավ 5:2 հաշվով։

Սպերցյանն աչքի ընկավ 29-րդ եւ 59-րդ րոպեներին։ Դուբլի հեղինակ դարձավ նաեւ «Կրասնոդարի» կոլումբացի հարձակվող Ջոն Կորդոբան, որը մրցակցի դարպասը գրավեց 27-րդ եւ 76-րդ րոպեներին։

Անցած տուրում «Կրասնոդարը» Սպերցյանի դուբլի շնորհիվ 2:0 հաշվով հաղթել էր «Ռոստովին»։

«Կրասնոդարը» 21 միավորով ընթացիկ առաջատարն է։ Մեկ հանդիպում քիչ անցկացրած «Զենիթը» 20 միավորով երկրորդն է։ «Ակրոնը» 11-րդ տեղում է՝ 8 միավոր։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում


  • Latest news