28-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը միացել է Երեւանի «Ալաշկերտին»։ Նա հանդես կգա 23 համարի մարզաշապիկով, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Մերձմոսկովյան «Խիմկիից» «Ալաշկերտ» տեղափոխված ֆուտբոլիստը հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Արարատ-Արմենիայի» հետ երկու անգամ (2018/19, 2019/20 թթ.) հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Պետրոսը նաև Հայաստանի սուպերգավաթակիր է, նաև նվաճել է երկրի գավաթը «Արարատ-Արմենիա» (2023/24 թ.) և «Բանանց» (2015/16 թ.) ակումբների հետ:
Ավետիսյանն ավելի վաղ հանդես է եկել Երևանի «Փյունիկի», «Նոայի», ղազախական «Տոբոլի», «Շախտյորի», «Ակժայիկի» և «Մակտաարալի» կազմերում։ Պետրոսը ֆուտբոլային ճանապարհը սկսել է «Բանանցի» հետ:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
00:39 , 3 հոկտեմբերի 
23:52 , 2 հոկտեմբերի
22:51 , 2 հոկտեմբերի
21:53 , 2 հոկտեմբերի
20:48 , 2 հոկտեմբերի 
20:13 , 2 հոկտեմբերի
20:06 , 2 հոկտեմբերի
19:19 , 2 հոկտեմբերի
18:49 , 2 հոկտեմբերի
18:05 , 2 հոկտեմբերի