22:02 13 սեպտեմբերի, 202428-ամյա կիսապաշտպան Պետրոս Ավետիսյանը միացել է Երեւանի «Ալաշկերտին»։ Նա հանդես կգա 23 համարի մարզաշապիկով, հաղորդում է ակումբի ֆեյսբուքյան էջը:
Մերձմոսկովյան «Խիմկիից» «Ալաշկերտ» տեղափոխված ֆուտբոլիստը հանդես է եկել Հայաստանի հավաքականում: Հարձակվողական ոճի կիսապաշտպանը «Արարատ-Արմենիայի» հետ երկու անգամ (2018/19, 2019/20 թթ.) հռչակվել է Հայաստանի չեմպիոն: Պետրոսը նաև Հայաստանի սուպերգավաթակիր է, նաև նվաճել է երկրի գավաթը «Արարատ-Արմենիա» (2023/24 թ.) և «Բանանց» (2015/16 թ.) ակումբների հետ:
Ավետիսյանն ավելի վաղ հանդես է եկել Երևանի «Փյունիկի», «Նոայի», ղազախական «Տոբոլի», «Շախտյորի», «Ակժայիկի» և «Մակտաարալի» կազմերում։ Պետրոսը ֆուտբոլային ճանապարհը սկսել է «Բանանցի» հետ:
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.