09:33  ,  28 օգոստոսի, 2024

US Open. Սիների եւ Ալկարասի հաղթական մեկնարկը (տեսանյութ)

Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Իտալացի թենիսիստն առաջին շրջանում  2:6, 6:2, 6:1, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 140-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 26 րոպե։

Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 49-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միհելսենը։

Հաջող մեկնարկեց նաեւ աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլո Ալկարասը, որը  6:2, 4:6, 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 186-րդ ռակետ, ավստրալացի Լի Տուին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 42 րոպե։

Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 74-րդ ռակետ, Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհուլպը։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News