09:33 28 օգոստոսի, 2024Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Իտալացի թենիսիստն առաջին շրջանում 2:6, 6:2, 6:1, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 140-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 26 րոպե։
Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 49-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միհելսենը։
Հաջող մեկնարկեց նաեւ աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլո Ալկարասը, որը 6:2, 4:6, 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 186-րդ ռակետ, ավստրալացի Լի Տուին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 42 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 74-րդ ռակետ, Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհուլպը։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.