Աշխարհի առաջին ռակետ Յանիկ Սիները հաղթանակով մեկնարկեց Նյու Յորքում անցկացվող ԱՄՆ-ի բաց առաջնությունում։ Իտալացի թենիսիստն առաջին շրջանում 2:6, 6:2, 6:1, 6:2 հաշվով հաղթեց աշխարհի 140-րդ ռակետ, ամերիկացի Մաքենզի Մաքդոնալդին։ Մրցախաղը տեւեց 2 ժամ եւ 26 րոպե։
Սիների հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 49-րդ ռակետ, ամերիկացի Ալեքս Միհելսենը։
Հաջող մեկնարկեց նաեւ աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլո Ալկարասը, որը 6:2, 4:6, 6:3, 6:1 հաշվով պարտության մատնեց աշխարհի 186-րդ ռակետ, ավստրալացի Լի Տուին։ Պայքարը տեւեց 2 ժամ եւ 42 րոպե։
Ալկարասի հաջորդ մրցակիցը կլինի աշխարհի 74-րդ ռակետ, Նիդերլանդների ներկայացուցիչ Բոտիկ վան դե Զանդսհուլպը։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
13:17 , 30 սեպտեմբերի
12:02 , 30 սեպտեմբերի
11:14 , 30 սեպտեմբերի
10:35 , 30 սեպտեմբերի
09:40 , 30 սեպտեմբերի
09:06 , 30 սեպտեմբերի
00:40 , 30 սեպտեմբերի
22:34 , 29 սեպտեմբերի
22:25 , 29 սեպտեմբերի
21:55 , 29 սեպտեմբերի