08:50  ,  28 օգոստոսի, 2024

US Open. Ավանեսյանն ու Խաչանովը պարտվեցին մեկնարկում (տեսանյութ)

Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի հետ։ Աշխարհի 51-րդ ռակետը պարտվեց 6:4, 0:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։

Տղամարդկանց մրցաշարում աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 184-րդ ռակետ, բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ պարտվեց  7:6 (8:6), 6:7 (2:7), 6:7 (4:7), 6:4, 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 5 ժամ եւ 34 րոպե։ Սա ամենաերկար մրցախաղն էր ԱՄՆ-ի բաց առաջնության պատմության մեջ։

US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։ 

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Related News