08:50 28 օգոստոսի, 2024Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի հետ։ Աշխարհի 51-րդ ռակետը պարտվեց 6:4, 0:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։
Տղամարդկանց մրցաշարում աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 184-րդ ռակետ, բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ պարտվեց 7:6 (8:6), 6:7 (2:7), 6:7 (4:7), 6:4, 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 5 ժամ եւ 34 րոպե։ Սա ամենաերկար մրցախաղն էր ԱՄՆ-ի բաց առաջնության պատմության մեջ։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.