Նյու Յորքում անցկացվող թենիսի ԱՄՆ-ի բաց առաջնության առաջին շրջանում Հայաստանի ներկայացուցիչ Էլինա Ավանեսյանը մրցեց աշխարհի 21-րդ ռակետ, բրազիլացի Բեատրիս Հադադ-Մայայի հետ։ Աշխարհի 51-րդ ռակետը պարտվեց 6:4, 0:6, 2:6 հաշվով։ Մրցախաղը տեւեց 1 ժամ եւ 40 րոպե։
Տղամարդկանց մրցաշարում աշխարհի 22-րդ ռակետ, ռուսաստանցի Կարեն Խաչանովը մրցեց աշխարհի 184-րդ ռակետ, բրիտանացի Դենիել Էվանսի հետ եւ պարտվեց 7:6 (8:6), 6:7 (2:7), 6:7 (4:7), 6:4, 4:6 հաշվով։ Պայքարը տեւեց 5 ժամ եւ 34 րոպե։ Սա ամենաերկար մրցախաղն էր ԱՄՆ-ի բաց առաջնության պատմության մեջ։
US Open-ի մրցանակային հիմնադրամը 75 միլիոն դոլար է։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
10:09 , 10 սեպտեմբերի 
09:54 , 10 սեպտեմբերի
09:07 , 10 սեպտեմբերի
00:54 , 10 սեպտեմբերի 
23:21 , 9 սեպտեմբերի
22:39 , 9 սեպտեմբերի
21:05 , 9 սեպտեմբերի
20:29 , 9 սեպտեմբերի
19:50 , 9 սեպտեմբերի
19:18 , 9 սեպտեմբերի