"João Cancelo" rises from the heights of the planet... to #AlHilal #CanceloIsHilali
— AlHilal Saudi Club (@Alhilal_EN) August 27, 2024
pic.twitter.com/1lHJZOKT6A
30-ամյա պորտուգալացի եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թվական, հաղորդում է սաուդյան ակումբի կայքը։
«Մանչեսթեր Սիթին» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանսելուն 3 տարում կվաստակի 70 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Կանսելուն վարձակալությամբ հանդես էր գալիս «Բարսելոնայում»՝ 42 խաղում խփելով 4 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Կանսելուի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի