23:08 27 օգոստոսի, 202430-ամյա պորտուգալացի եզրային պաշտպան Ժոաու Կանսելուն Անգլիայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթիից» տեղափոխվեց Սաուդյան Արաբիայի «Ալ Հիլյալ»։ Պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2027 թվական, հաղորդում է սաուդյան ակումբի կայքը։
«Մանչեսթեր Սիթին» շնորհակալություն է հայտնել ֆուտբոլիստին։
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Կանսելուն 3 տարում կվաստակի 70 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Կանսելուն վարձակալությամբ հանդես էր գալիս «Բարսելոնայում»՝ 42 խաղում խփելով 4 գոլ, կատարելով 5 գոլային փոխանցում։
Transfermarkt-ը Կանսելուի տրանսֆերային արժեքը գնահատում է 25 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.