Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Տեն Կոպմեյներսը Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտայից» կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է gianlucadimarzio.com-ը։
26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Յուվենտուսը» կվճարի 52 միլիոն եվրո, գումարած 6 միլիոն եվրո բոնուս հետագայում։
Տեն Կոպմեյներսը կկնքի 5 տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո։
Անցած մրցաշրջանում Տեն Կոպմեյներսը «Ատալանտայի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի