«Յուվենտուսը» 58 միլիոն եվրո կվճարի Տեն Կոպմեյներսի համար

16:40   27 օգոստոսի, 2024

Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Տեն Կոպմեյներսը Եվրոպայի լիգայի գավաթակիր «Ատալանտայից» կտեղափոխվի Թուրինի «Յուվենտուս», հաղորդում է gianlucadimarzio.com-ը։

26-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի համար «Յուվենտուսը» կվճարի 52 միլիոն եվրո, գումարած 6 միլիոն եվրո բոնուս հետագայում։

Տեն Կոպմեյներսը կկնքի 5 տարվա պայմանագիր։ Նրա տարեկան աշխատավարձը կկազմի 4 միլիոն եվրո։

Անցած մրցաշրջանում Տեն Կոպմեյներսը «Ատալանտայի» հետ մասնակցել է 51 հանդիպման, խփել է 15 գոլ, կատարել 7 գոլային փոխանցում։



© 2026 NEWS.am - Sport

The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.