25-ամյա հոլանդացի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտը եւ 26-ամյա մարոկկացի աջ պաշտպան Նուսայր Մազրաուին Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։
Դե Լիգտի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Մազրաուին կնքել է 4 տարվա պայմանագիր, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Դե Լիգտի տրանսֆերի համար վճարել է 45 միլիոն եվրո, Մազրաուիի տրանսֆերի համար՝ 15 միլիոն եվրո։
Transfermarkt-ը Դե Լիգտի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո, Մազրաուիի տրանսֆերային արժեքը՝ 30 միլիոն եվրո։
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:07 , 17 նոյեմբերի
13:07 , 17 նոյեմբերի 
12:04 , 17 նոյեմբերի 
11:36 , 17 նոյեմբերի 
11:02 , 17 նոյեմբերի
10:03 , 17 նոյեմբերի 
09:34 , 17 նոյեմբերի
09:08 , 17 նոյեմբերի 
01:36 , 17 նոյեմբերի
23:58 , 16 նոյեմբերի