00:16 14 օգոստոսի, 202425-ամյա հոլանդացի կենտրոնական պաշտպան Մատեյս դե Լիգտը եւ 26-ամյա մարոկկացի աջ պաշտպան Նուսայր Մազրաուին Մյունխենի «Բավարիայից» տեղափոխվեցին անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»։
Դե Լիգտի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2029թ․ հունիս։ Մազրաուին կնքել է 4 տարվա պայմանագիր, հաղորդում է մանչեսթերյան ակումբի կայքը։
Ոչ պաշտոնական տվյալներով՝ «Մանչեսթեր Յունայթեդը» Դե Լիգտի տրանսֆերի համար վճարել է 45 միլիոն եվրո, Մազրաուիի տրանսֆերի համար՝ 15 միլիոն եվրո։
Transfermarkt-ը Դե Լիգտի տրանսֆերային արժեքը գնահատում է 65 միլիոն եվրո, Մազրաուիի տրանսֆերային արժեքը՝ 30 միլիոն եվրո։
The copyright for information published on this web site is owned exclusively by Armenian News-NEWS.am information-analytical agency. All information materials published on this website are intended solely for personal use. For full or partial reproduction of any material in other media it is required to acquire written permission from Armenian News-NEWS.am information-analytical agency. Those, who have committed copyright violations, will be prosecuted accordingly.