14:05  ,  13 օգոստոսի, 2024

Ջոկովիչ․ Իմ մեծագույն մարզական նվաճումն է

«Մեծ սաղավարտի» մրցաշարերի 24-ակի չեմպիոն, աշխարհի երկրորդ ռակետ, սերբ թենիսիստ Նովակ Ջոկովիչը Բելգրադում երկպագուների հետ հանդիպմանը հայտարարել է, որ Փարիզում նվաճած օլիմպիական տիտղոսն իր կարիերայի մեծագույն նվաճումն է։

«Երկար էի սպասել այս ոսկե մեդալին։ Ես Օլիմպիական խաղերին մասնակցեցի այս մրցաշրջանում ոչ մի տիտղոս չնվաճած։ Շատերը կասկածով էին վերաբերվում իմ թենիսի որակին, քչերն էին ինձ համարում ֆավորիտ, բայց ես հավատում է։ Գիտեի, որ կարող է լինել ոսկե մեդալ նվաճելու իմ վերջին հնարավորությունը։

Իմ լավագույն մրցաշարերից մեկն էր, ոչ մի սեթ տանուլ չտվեցի։ Փարիզում զգում էի մարդկանց աջակցությունը։ Առանց կեղծ համեստության կարող եմ ասել, որ սա իմ մեծագույն մարզական նվաճումն է, եւ ես հպարտությամբ եմ կրում այս ոսկին Սերբիայի համար»,- Ջոկովիչի խոսքը մեջբերում է kurir.rs-ն։

Օլիմպիական եզրափակիչում Ջոկովիչը պարտության էր մատնել աշխարհի երրորդ ռակետ, իսպանացի Կառլոս Ալկարասին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print