13:05  ,  12 օգոստոսի, 2024

«Չելսին» Պեդրու Նետուի համար վճարել է 60 միլիոն եվրո

Պորտուգալացի կիսապաշտպան Պեդրու Նետուն «Վուլվերհեմփթոնից» տեղափոխվել է «Չելսի»։ 24-ամյա ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ կնքել է 7 տարվա պայմանագիր, հաղորդում է ակումբի կայքը։

Տրանսֆերի գումարը կազմել է 60 միլիոն եվրո։ Նախատեսված է նաեւ 3 միլիոն եվրո բոնուս։

Անգլիայի անցած առաջնությունում Պեդրու Նետուն մասնակցել է 20 հանդիպման, խփել է 2 գոլ, կատարել 9 գոլային փոխանցում։

Եվրո-2024-ում նա մասնակցել է 3 հանդիպման։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news