22:47  ,  10 օգոստոսի, 2024

Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի թիմն օլիմպիական եզրափակիչում հաղթեց Բրազիլիային (տեսանյութ)

Ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականը նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի չեմպիոնի տիտղոսը։

Փարիզի «Պարկ դե Պրենս» ստադիոնում տեղի ունեցած խաղում ամերիկացիները հաղթեցին նվազագույն հաշվով։

Միակ գոլը 57-րդ րոպեին խփեց Մելորի Սուոնսոնը։

Բրոնզե մեդալների համար խաղում Գերմանիայի հավաքականը 1:0 հաշվով պարտության էր մատնել իսպանացիներին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում