23:35  ,  8 օգոստոսի, 2024

Բոտսվանան նվաճեց առաջին օլիմպիական ոսկե մեդալը պատմության մեջ (տեսանյութ)

Բոտսվանայի ներկայացուցիչ, 21-ամյա Լետսիլ Տեբոգոն նվաճեց Փարիզի Օլիմպիական խաղերի ոսկե մեդալը տղամարդկանց 200 մետր վազքում՝ ցույց տալով 19,46 վայրկյան արդյունք։

Երկրորդ տեղը գրավեց ամերիկացի Քենեթ Բեդնարեկը՝ 19,62։ Փարիզի Խաղերում 100 մետր վազքի չեմպիոնի տիտղոսը նվաճած ամերիկացի Նոա Լայլզը գրավեց երրորդ տեղը՝ 19,70։

Բոտսվանան առաջին օլիմպիական ոսկե մեդալը նվաճեց պատմության մեջ։

200 մետր վազքում աշխարհի ռեկորդը (19,19) եւ օլիմպիական ռեկորդը (19,30) պատկանում են լեգենդար ջամայկացի Ուսեյն Բոլթին։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English

  • Latest news