Փարիզում անցկացվող 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 7-ին պայքարի մեջ մտած Սլավիկ Գալստյանը ծանր գոտեմարտում տուշեով հաղթելիս, պարտվեց եւ կպայքարի բրոնզե մեդալի համար:
Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական մրցաշարի 67 կգ քաշայինների կիսաեզրափակիչում աշխարհի բրոնզե մեդալակիրը գոտեմարտեց Իրանի ներկայացուցիչ Սաիդ Էսմայել Լեւեսիի հետ եւ պարտվեց 4:10 հաշվով (ուղիղ եթեր):
Առաջին մրցափուլի մեկնարկում իրանցի ըմբիշը նախ մեկ միավոր վաստակեց, ապա գլորումով հաշվի մեջ առաջ անցավ: 7:0 հաշվի ժամանակ Սլավիկ Գլաստյանը տուշե արեց, գորգի մրցավարը հաղթանակ գրանցեց, բայց իրանցիները չելենջ գցեցին: Մրցավարները բավարարեցին բողոքարկումը եւ տուշեն չգրանցեցին:
Մրցակիցները շարունակեցին 7:0 հաշվով՝ իրանցու առավելությամբ: Առաջին մրցափուլի վերջնամասում Սլավիկ Գալստյանը 4 միավորանոց հնարքով հաշիվը դարձրեց 7:4:
Երկրորդ մրցափուլում իրանցի ըմբիշը երեք միավորով ավելացրեց իր հաշիվը եւ գոտեմարտն ավարտվեց 10:4 հաշվով՝ իրանցու հաղթանակով:
Սաիդ Էսմայելը քառորդ եզրափակիչում հաղթել էր օլիմպիական չեմպիոն, աշխարհի գործող չեմպիոն կուբացի Լուիս Ալբերտո Օրտա Սանչեսին:
Սլավիկ Գալստյանն իր առաջին Օլիմպիական խաղերում մինչեւ կիսաեզրափակիչ երկու ծանր գոտեմարտեր էր անցկացրել: Մեկնարկային 1/8 եզրափակիչում Սլավիկ Գալստյանը լարված պայքարում 3:2 հաշվով հաղթել էր Պանամերիկյան խաղերի կրկնակի չեմպիոն, Պանամերիկյան առաջնության եռակի հաղթող, Էկվադորի ներկայացուցիչ Անդրես Ռոբերտո Մոնտանյո Արոյոյին:
Քառորդ եզրափակիչում համառ գոտեմարտում նորից 3:2 հաշվով հաղթել էր աշխարհի եւ Եվրոպայի առաջնություններում 5-րդ տեղը զբաղեցրած, Ֆրանսիայի ներկայացուցիչ Սիլա Մամադասային:
Քիչ անց Փարիզի «Champ-de-Mars» մարզապալատում մրցագորգ դուրս կգան Արթուր Ալեքսանյանը եւ Մալխաս Ամոյանը:
Արթուր Ալեքսանյանը կպայքարի իր երկրորդ օլիմպիական տիտղոսի համար: Մալխաս Ամոյանը բրոնզե մեդալի գոտեմարտ կանցկացնի:
Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում
14:03 , 11 սեպտեմբերի
13:06 , 11 սեպտեմբերի
12:55 , 11 սեպտեմբերի 
12:20 , 11 սեպտեմբերի
11:36 , 11 սեպտեմբերի
11:02 , 11 սեպտեմբերի
10:37 , 11 սեպտեմբերի 
10:16 , 11 սեպտեմբերի
09:54 , 11 սեպտեմբերի
09:07 , 11 սեպտեմբերի