11:06  ,  6 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Սերֆինգի օլիմպիական տիտղոսները նվաճեցին ԱՄՆ-ի եւ Ֆրանսիայի մարզիկները

Ամերիկացի Քերոլայն Մարքսը նվաճեց չեմպիոնի տիտղոսը սերֆինգի կանանց օլիմպիական մրցաշարում։ Երկրորդ տեղում է ամերիկացի Տատյանա Ուեսթոն-Ուեբը։ Լավագույն եռյակը եզրափակեց ֆրանսիացի Յոհաննա Դեֆեյը։

Այս տիտղոսի շնորհիվ ԱՄՆ-ի թիմը ոսկե մեդալների քանակով հավասարվեց Չինաստանին եւ բարձրացավ առաջին տեղ։ Երկու երկրներն էլ Փարիզի Խաղերում նվաճել են 21 ոսկե մեդալ։

Սերֆինգի տղամարդկանց մրցաշարում Փարիզի Խաղերի տիտղոսը նվաճեց ֆրանսիացի Կաուլի Վաաստը։ Փոխչեմպիոն դարձավ ավստրալացի Ջեք Ռոբինսոնը։ Բրազիլացի Գաբրիել Մեդինան գրավեց երրորդ տեղը։

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում

Print    |  In English