22:09  ,  5 օգոստոսի, 2024

Փարիզ-2024. Ֆուտբոլի Իսպանիայի հավաքականը եզրափակիչում է (տեսանյութ)

Ֆուտբոլի տղամարդկանց Իսպանիայի հավաքականը դուրս եկավ Փարիզի Օլիմպիական խաղերի եզրափակիչ։ Իսպանացի Սանտի Դենիայի գլխավորած թիմը 2:1 հաշվով կամային հաղթանակ տարավ Մարոկկոյի թիմի նկատմամբ։

37-րդ րոպեին 11-մետրանոցից աչքի ընկավ Մարոկկոյի թիմի եւ Արաբական Միացյալ Էմիրությունների «Ալ Այնի» 28-ամյա հարձակվող Սուֆիան Ռահիմին։

66-րդ րոպեին հաշվի հավասարությունը վերականգնեց «Բարսելոնայի» 21-ամյա կիսապաշտպան Ֆերմին Լոպես Մարտինը։ Իսպանիայի հաղթական գոլը 85-րդ րոպեին խփեց «Սեւիլիայի» 20-ամյա պաշտպան Խուանլու Սանչեսը։

Եզրափակիչի մյուս ուղեգիրը կվիճարկեն Ֆրանսիայի եւ Եգիպտոսի հավաքականները։

Փարիզ-2024, Օլիմպիական խաղեր

Ֆուտբոլ, տղամարդիկ, կիսաեզրափակիչ

Մարոկկո - Իսպանիա՝ 1:2

Սուֆիան Ռահիմի, 37, 11մ - Ֆերմին Լոպես Մարտին, 66, Խուանլու Սանչես, 85

Ֆրանսիա - Եգիպտոս՝ 23:00 (Երեւանի ժամանակ)

Հետևեք NEWS.am SPORT-ին Facebook-ում, Twitter և Telegram-ում